Վարչապետը նոր նշանակումներ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով նոր նշանակումներ են արվել։ Այսպես՝ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը՝ ջրային կոմիտեի նախագահ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արայիկ Բաղրյանը ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

Մեկնաբանել