Մոսկվան Պուտին-Փաշինյան հանդիպմանը «անկեղծ զրույց է ակնկալում»

Սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ռուսաստանն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց, երկու կողմից էլ բազմաթիվ հարցեր են կուտակվել․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, այդ պատճառով ակնկալում ենք լուրջ զրույց այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գծով»,- ասել է պաշտոնյան։

Պուտին-Փաշինյան հանդիպման նախաշեմին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվայի համար «կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը անձամբ գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները»։

Մեկնաբանել