Ոստիկանությունը հրապարակել է երևանյան ընտրությունների վերջնական ընտրացուցակները

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները:

«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։
Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել