«Սանիթեք»-ի ավտոպարկը համալրվել է

«Սանիթեք» ընկերությունը համալրվել է նոր մեքենաներով, որոնք արդեն միացել են աղբահանության գործընթացին։ Ընկերությունը նշում է, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մյուս մեքենաները։

«Սանիթեքը» վստահեցնում է, որ «տեխնիկական վերազինման շնորհիվ շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»:

Նշենք, որ հատկապես ամռան ամիսներին Երևանի ամենատարբեր մասերից բնակիչներն ահազանգում էին վատ իրականացվող աղբահանության մասին, իսկ օգոստոսին Երևանի քաղաքապետարանը տուգանել էր «Սանիթեք» ընկերությանը 12 մլն դրամով՝ հուլիսին կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերի համար։

Մեկնաբանել