Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը հրատապ է․ ՀՅԴ

Ստեփանակերտից Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։

«Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:

Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝

– Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,

– Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»:

***

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը գումարվել է Ստեփանակերտում հունվարի 16-ին և ավարտվում է հունվարի 24-ին։

Կարդացե՛ք նաև՝

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին

ՀՅԴ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի. Արմեն Ռուստամյան

Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյում

ՀՅԴ-ն Ընդհանուր ժողովի 5-րդ օրն է ստացել վարչապետ Փաշինյանի ուղերձը

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել