Վարչապետի աշխատակազմը անցնում է թվային թղթի օգտագործմանը

Վարչապետի աշխատակազմը անցնում է թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը, ինչի արդյունքում նախատեսվում է կրճատել տպագրության ծախսերը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է․ «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»։

Մեկնաբանել