Մեր հայրենիքը․ զրույց Ալեն Սիմոնյանի հետ

Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ քննարկումը վերածվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ քննադատության և հոդվածների տարափի։ Հատկապես ուժգին էր ՀՅԴ-ի հակազդեցությունը, անգամ քննարկումն էր համարվում անթույլատրելի և դատապարտելի։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչպես է հղացել օրհներգը փոխելու գաղափարը, ինչով է այսօր այդ հարցը հրատապ։ Հայաստանի օրհներգը, զինանշանը և դրոշը ընդունվել է 1991-ին՝ վերցնելով այն Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ)։ 1990-1991-ին քննարկվել է նոր օրհներգ ունենալու, 2006-ին՝ «Մեր հայրենիք»-ը փոխելու հնարավորությունը։

Մեկնաբանել