Այսօր մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։
Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: