Ցեմենտին առնչվող օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ԲՀԿ-ն լքեց դահլիճը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Պետա­կան տուրքի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։

Փոփոխությունը ենթադրում է, որ ցեմենտ ներմուծելու համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 000 դրամի չափով։ Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, սակայն, չի գործելու այս դրույքաչափը։

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որը ներկայացնում է Արարատցեմենտ գործարանի փաստացի սեփականատեր և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շահերը, դեմ քվեարկեց նախագծին։

Նախքան քվեարկությունը բուռն բանավեճ տեղի ունեցավ տարբեր խմբակցությունների միջև։

Քվեարկությունից հետո ԲՀԿ պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։

Սաթենիկ Հակոբյան

Տե՛ս նաև՝

Բաբկեն Թունյան․ Քննարկում ենք ոչ թե ցեմենտի թեման, այլ պետության տնտեսական քաղաքականության մոտեցումները

Գագիկ Ծառուկյան․ Հիմա ես կլինկեր կբերե՞մ, թե՞ ցեմենտ կարտադրեմ

Էդմոն Մարուքյանը՝ կլինկերի ու ցեմենտի մասին

Մեկնաբանել