Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում:

Խորհրդարանական վեհաժողովին մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագաh Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Աֆղանստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: Սերբիայի և Աֆղանստանի խորհրդարանների ղեկավարները նիստին մասնակցում են որպես դիտորդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հավաքակսն անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներրի հետ։

Մեկնաբանել