Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին ազատել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին։

Ջալալ Հարությունյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետն էր։

#CivilNet #News

Մեկնաբանել