ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելելուց

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդրել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Պատճառը, ինչպես նշում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակն է:

Այնուամենայնիվ՝ նշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ։

#CivilNet #News

Լուսանկարում՝ տեսարան Հռոմից

Մեկնաբանել