Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։

Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանը հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել