Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 26

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ արձանագրվել է ևս 3 հաստատված դեպք։

«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Այսօր կլինի ևս մեկ թարմացում»,- գրել է Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը այսպիսով հասավ 26-ի։

Կորոնավիրուսի 3 նոր դեպք․ բոլորը կապված են Էջմիածնի դեպքի հետ

Մեկնաբանել