Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվում են մինչև ապրիլի 30-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը․ համապատասխան հայտարարությունը նա արել է տեսաուղերձում։

ՌԴ նախագահը նշել է, որ կախված նրանից, թե ինչպես կզարգանա համաճարակաբանական իրավիճակը երկրում, ոչ աշխատանքային օրերի քանակը կարող է նվազեցվել։

Նա նշել է՝ Ռուսաստանի տարբեր շրջաններում կորոնավիրուսային իրավիճակը տարբեր է, և տեղի ղեկավարները կարող են ինքնուրույն ընտրել՝ ինչ սահմանափակող միջոցառումներ որդեգրել։

Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված առաջին տեսաուղերձը հղել էր մարտի 25-ին՝ հայտարարելով, որ առաջիկա շաբաթը լինելու է ոչ աշխատանքային՝ աշխատավարձի պահպանմամբ։

Վլադիմիր Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է ՌԴ-ում

Մոսկվայում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ

Ապրիլի 2-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 548 դեպք։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել