Արտակարգ դրությունը՝ հաշմանդամություն ունեցող ընկերուհիների կյանքում

Ընկերուհիներ, գործընկերներ Մերի Մլհամյանն ու Մեհրի Մանուկյանը մտերմացել են աշխատանքի բերումով։ Երկուսն էլ 2013-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրի շրջանակում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Այս օրերին ընկերուհիներն անմասն չեն մնում կամավորական աշխատանքից։ Բարեգործական նպատակներով հիմնված արտադրամասում կարել են դիմակներ, որոնք բաժանվել են գործարաններին, հիվանդանոցներին և այլ հաստատությունների։

Մեկնաբանել