Նորքի տուն-ինտերնատում դեպքերի ընդհանուր թիվը 45 է, ծայրահեղ ծանր վիճակում է 3 անձ

Նորքի տուն-ինտերնատի տարեցների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45 է․ այս մասին ՍիվիլՆեթին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Դեպքերից 28-ը հայտնաբերվել է աշխատակիցների մոտ։ Նրանք մեկուսացված են հյուրանոցում, հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ։

Տուն-ինտերնատի բնակիչներից 14-ը հոսպիտալացված են, 3-ը մեկուսացված են հաստատությունում։ Ծայրահեղ ծանր վիճակում է 3 անձ, որոնք մինչ այդ անկողնային վիճակում էին։

Տուն-ինտերնատը ունի 230 շահառու։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել