Ոստիկանությունն արձագանքել է

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է համացանցում հրապարակված «Գյուղացիներին ապօրինի գրանցել են Երևանում. ահազանգ թիվ 4 ԸՀ-ից» հաղորդմանը: Համաձայն վերջինիս` «Ժառանգություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ թ. 4/12 ընտրատարածքում գյուղերից եկած բազմաթիվ մարդկանց ապրիլի 14-ին հաշվառել են սեփական տներում` առանց սեփականատերերի գիտության:

ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքել է:

Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողություններն իրականացվել են բացառապես «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Մեկնաբանել