Լեմպարդը չի հեռանում Չելսիից

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը մտադիր է տեղափոխվել «Լոս Անջելես Գելաքսի»: Այս մասին հայտնում է The Sun-ը:

««Գելաքսի» տեղափոխվելու մասին լուրերն անհիմն են: Ես Լոս Անջելեսում հանգստանում էի: Այժմ ես անհամբերությամբ սպասում եմ «Չելսի» վերադառնալուն: Արդեն ապաքինվել եմ ազդրիս վնասվածքից և պատրաստ եմ վերսկսել աշխատանքները:

Հնարավոր է, որ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելն ինձ համար օգտակար լինի: Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին: Հույս ունենք, որ կհաղթենք Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը», – հայտարարել է անգլիացի ֆուտբոլիստը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել