Ռամադանը կխանգարի մուսուլման մարզիկներին Օլիմպիական խաղերի ժամանակ

Հուլիսի 20-ին սկսվել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամիսը, ինչը նշանակում է, որ իսլամադավանները լուսաբացից մինչև մայրամուտ պետք է ծոմ պահեն։ Այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Սա նշանակում է, որ Օլիմպիական խաղերի ժամանակ մուսուլման մարզիկները կարող են լուրջ խնդիրներ ունենալ, քաի որ ծոմը զգալի ազդեցություն կունենա նրանց արդյունքների վրա։ Տեղեկացնենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցում է մոտ 3 հազար մուսուլման մարզիկ։

Շատ մուսուլմանական երկրներում մարզիկները կարող են իրենք որոշել, թե արդյոք պետք է հետևել այս ավանդույթին, թե ոչ։ Սակայն կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ընտրության հնարավորությունը բացակայում է։ Մի խումբ մարզիկներ էլ որոշել է ծոմը հետաձգել մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։

Հիշեցնենք, որ Խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կտևեն մինչև օգոստոսի 12-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել