Էլթոն Ջոնը հարսանիքների է մասնակցում հանուն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի

Օրերս բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել երկու հարսանիքի ժամանակ: Նախ՝ ուրախացրել է նորապսակ դերասանուհի Հոլի Վելենսի և միլիարդատեր Նիք Քենդիի հյուրերին, ապա իր ներկայությամբ «զարդարել» ընկերոջ դստեր հարսանիքը:

Վելենսի և Քենդիի հարսանիքին ելույթ ունենալու դիմաց պարգևատրման չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Էլթոն Ջոնը մասնակցելու համաձայնություն է տվել այն բանից հետո, երբ Քենդին հսկայական գումար է փոխանցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամին:

Հաջորդ օրը հանրահայտ երաժիշտը հայտնվել է ընկերոջ՝ պրոդյուսեր Ջեֆրի Կատցենբերգի (Walt Disney Studios-ի նախկին գլխավոր տնօրեն) դստեր հարսանիքին: Նորապսակները պարել են Ջոնի կատարման տակ: Ջեֆրի Կատցենբերգն ու Էլթոն Ջոնը ծանոթացել են 90-ականների կեսերին, երբ Ջոնը գրում էր Կատցենբերգի «Առյուծ արքան» մուլտֆիլմի սաունդթրեքը:

Մեկնաբանել