ԱԱԾ-ն Իրանի քաղաքացի է ձերբակալել

Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնված Շահլայի Համիդ Ջալալը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ` վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2 կգ ափիոն տեսակի թմրանյութ:

Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Մեկնաբանել