Ռամոսը հարմար մրցակից է. Քարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում իսպանացիների հետ առաջիկա հանդիպման մասին։

«Իսպանիայի հավաքականն ուժեղագույնն է աշխարհում, նա հաղթել է այն, ինչ հնարավոր էր հաղթել։ Ի՞նչ կարելի է ավելացնել։ Այնտեղ հավաքված են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ։ Այս ամենն ասելով՝ նկատի չունեմ, որ նրանք անպարտելի են։

Դա ամենևին էլ այդպես չէ։ Ամեն ինչ կորոշվի խաղադաշտում։ Ինձ ավելի հարմար կլինի հանդես գալ Սերխիո Ռամոսի դեմ, քանի որ նրա խաղաոճին ծանոթ եմ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիա- Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երևանի ժամով՝ 23։00-ին։

Մեկնաբանել