Քեյթ Ուինսլեթն ամուսնացել է երրորդ անգամ

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ամուսնացել է երրորդ անգամ: Դերասանուհու ընտրյալը գործարար Ռիչարդ Բրենսոնի զարմիկ Նեդ Ռոքնռոլն է: Ինչպես գրել է The Sun-ը, Քեյթի և Նեդի հարսանիքը գաղտնի է եղել՝ նույնիսկ առանց ծնողների: Հարսանեկան արարողությանը մասնակցել են միայն ամենամտերիմ ընկերներն ու դերասանուհու երեխաները՝ Միան ու Ջոն: Եկեղեցում 37-ամյա Քեյթ Ուինսլեթին ուղեկցել է Լեոնարդո դի Կապրիոն:

Բրիտանացի դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է տեղի ունեցած հարսանիքի մասին տեղեկությունը: Մինչդեռ նորապսակները դեռ չեն մեկնաբանել այս լուրը: Չի հաղորդվում նաև, թե որտեղ է զույգը մտադիր անցկացնել մեղրամիսը:

Քեյթ Ուինսլեթի առաջին ամուսինը Ջիմ Թրիփլթոնն էր, երկրորդը՝ ռեժիսոր Սեմ Մենդեսը: Դերասանուհին նախորդ երկու ամուսնությունից ունի երկու երեխա:

Մեկնաբանել