LG-ն ԱՄՆ-ում վաճառքների ծավալով գերազանցել է Apple-ին

Էլեկտրատեխնիկա արտադրող կորեական LG ընկերության թողարկած Nexus 4 պլանշետի վաճառքի ծավալները 2012թ. դեկտեմբերին գերազանցել են ամերիկյան Apple ընկերության համապատասխան ցուցանիշը, հաղորդում է Nexusnews-ը` վկայակոչելով Counterpoint Research հետազոտական ընկերության տվյալները:

Հատկանշական է, որ խոսքը ոչ թե չինական, այլ ամերիկյան շուկայի վաճառքների մասին է: Counterpoint Research-ի հաղորդմամբ` 2012թ. դեկտեմբերին շուկայում LG ընկերության վաճառքների մասնաբաժինը կազմել է 13%, իսկ Apple ընկերությանը` 12%: Ի դեպ` երկու ընկերություններն էլ զիջում են հարավկորեական Samsung-ին, որի վաճառքի ընդհանուր ցուցանիշը շուկայում կազմել է 33%: Այսպիսով` չնայած iPhone 5-ի «համբավին»` Apple-ն ամենաթեժ ամսին` դեկտեմբերին, վաճառքի ծավալներով ամերիկյան շուկայում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Counterpoint Research-ի այս հետազոտությանը մասնակցել են ոչ միայն սմարթֆոնները, այլ նաև հասարակ բջջային հեռախոսները, որոնք իրացվում են հարավկորեական ընկերությունների, բայց ոչ Apple-ի կողմից:

Մեկնաբանել