Երբ չինովնիկը դառնում է միլիոնատեր, դա քրեորեն պատժելի է. Հախվերդյան

Եթե որևէ բիզնեսմեն իր առաջին միլիոնը դիզել է կեղտոտ փողերով, ես դա կարող եմ հասկանալ, բայց երբ չինովնիկը, որն աշխատավարձի վրա է նստած, դառնում է միլիոնատեր կամ միլիարդատեր, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ա, դա նորմալ չի և քրեորեն պատժելի է: Եթե մենք ընտրում ենք Սերժ Սարգսյանին, նախևառաջ նա պետք է, ինչպես ինքն էր ասում իր նախընտրական արշավում, սկսի սպիտակ թղթից` ինքն իրենից: Էն, ինչ որ ինք համփ ա արել, պիտի վերադարձնի պետական բյուջե, հետո ասի. տեսեք` ինչպիսին կարող է լինել օրինական նախագահը: Ինքն իմ համար բոլորովին օրինակելի նախագահ չի: Ավելին, նրա մոտ քառակուսի մտածողության ձևեր կան, որ նա ձեռք է բերել երկար տարիներ աշխատանքով Ղարաբաղում, Կևորկովի մոտ: Նա ատում էր հայ ժողովրդին, ժողովուրդն էլ նույն ձևով վերաբերում էր իրեն, բայց վախի մթնոլորտ կար: Երբ ես որևէ ազգային թեմա էի ուզում շոշափել, բոլորը ցրում էին թեման: Հիմա, ինչ կուզեք մարդուց, որն էս տեսակ դաստիարակություն է ստացել: Ես կարծում եմ, որ 37 թվականի հոտ է գալիս, որովհետև ինքն աշխատել և ապրել է դիկտատուրայի պայմաններում, դիկտատորից ինչ պետք է սովորես՝ դիկտատուրա: Ամբողջ Ղարաբաղի ժողովուրդը շատ ավելի ճորտացված էր, քան Հայաստանինը: Իսկ ճորտը, երբ իրեն ազատություն ես տալիս, չի ուզում ազատություն, ինքն ուզում ա ինքը դառնա ճորտատեր: Ինքը ազատություն չի ուզում: Կարծում եմ` նախագահ լինելու համար Սերժ Սարգսյանը ավելի լայնախոհ պիտի լինի:

Ռուբեն Հախվերդյան, eJournal.am

Մեկնաբանել