Ռուսաստանում «Աշխատանքի հերոս» կոչում կստանան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՌԴ Աշխատանքի հերոսի» կոչման սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։ Կոչումը սահմանվում է «հասարակական կարևորության և անձնվիրաբար ու բարեխիղճ աշխատանքի հեղինակության բարձրացման նպատակով»։

Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը, «Աշխատանքի հերոս» կոչումը շնորհվելու է Ռուսաստանի քաղաքացիներին՝ «պետության և ժողովրդի առջև աշխատանքային առանձնահատուկ վաստակի համար՝ կապված Ռուսաստանի բարեկեցության ու բարգավաճման ապահովմանն ուղղված պետական, հասարակական ու տնտեսական գործունեությունում երևելի արդյունքների հասնելու հետ»։

«Աշխատանքի հերոս» կոչման վերականգնման գաղափարին Պուտինը աջակցել էր Համառուսական ժողովրդական ճակատի առաջին համաժողովին այսօր՝ մարտի 29-ին, Դոնի Ռոստովում։ Միջոցառման ժամանակ նա Ռուսաստանի կատավարությանը կոչ էր արել ստեղծագործաբար մոտենալ սոցիալական ոլորտին վերաբերող հարցերին։

Մեկնաբանել