Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ՀՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳն մամուլի ծառայությունը։

Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահը:

Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:

Մեկնաբանել