Սաակաշվիլին վերահաստատել է Ադրբեջանին աջակցելու պատրաստակամությունը

Այսօր, ինչպես երբևէ, Վրաստանը պետք է համերաշխություն հայտնի Ադրբեջանին, Վաշինգտոնում վրացական հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` մեկնաբանելով Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցումը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Ռուսաստանը փակել է ադրբեջանական նավթի տարանցման ճանապարհը՝ փորձելով Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Վերջինիս փլուզվելը բացասաբար ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի զարգացումը կապահովի ամբողջ տարածաշրջանի զարգացումը:

«Այս պարագայում շատ կարևոր է Ադրբեջանի աջակցությունը, և այն պետք է լինի հետևողական ու հստակ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում էր ընունել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով ադրբեջանական նավթի արտահանումը Եվրոպա դադարեցնելու մասին:

Մեկնաբանել