Acer-ը կթողարկի մոդիֆիկացված C7 Chromebook-ը

Չինական Acer տեխնոլոգիական ընկերությունը մոտ ապագայում կսկսի Chrome OS օպերացիոն համակարգով աշխատող C7 Chromebook-ի մոդիֆիկացված նոր տարբերակի վաճառքները, հաղորդում է Verge-ը:

Ի սկզբանե C7 Chromebook-ը համադրված էր 320 Գբ կոշտ սկավառակով, սակայն նոր տարբերակում, հրաժարվելով այդ տարբերակաից և ներդնելով 16 Գբ հիշողությամբ SSD կուտակման սարքի տեխնոլոգիան, ընկերությունը որոշել է պահպանել նոութբուքի արժեքը $200-ի սահմանում: Որպես տվյալների պահպանման համար նախատեսված հիշողության մեկ այլ տարբերակ` Acer-ն առաջարկում է Google Drive ամպային ծառայությունը:

Մոդիֆիկացված C7 Chromebook-ն աշխատում է 1,1 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Celeron 847 պրոցեսորով, ունի 2 Գբ օպերացիոն հիշողություն, 3 հատ USB 2.0, Wi-Fi 802.11a/b/g/n, Ethernet սարք:

Ամերիկյան էլեկտրոնային Best Buy ռիթեյլերը հաստատում է այն, որ շուտով նորույթը կհայտնվի վաճառքում: Ինչպես կոշտ սկավառակով տարբերակը, այնպես էլ նոր տարբերակը կունենա 11,6-դյույմանոց էկրան և կկշռի 1,4 կգ:

Մեկնաբանել