Ստոկհոլմում անկարգությունները շարունակվում են. հրդեհվել է երկու դպրոց

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում արդեն մի քանի օր շարունակվող անկարգությունները նոր թափ են ստանում: Ցուցարարները երկու դպրոց, ոստիկանական բաժանմունք և մի քանի ավտոմեքենա են հրկիզել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, առանձին շրջաններում գրանցվել են նաև բռնության դեպքեր:

Անկարգությունների հեղինակները հիմնականում երիտասարդներ են, որոնք դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ստոկհոլմի` հիմնականում միգրանտներով բնակեցված ծայրամասերում տեղի ունեցող անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 69-ամյա միգրանտի վրա, որն անցորդներին սպառնացել է դանակով: Միաժամանակ` շատերը կարծում են, որ բախումների հիմնական պատճառը հասարակության տարրալուծումն է և կրթական համակարգի թերությունները:

Մեկնաբանել