ՍԴ-ն հունիսի 11-ին կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հունիսի 11-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը կներկայացնեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը:

ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը: Իսկ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին:

Մեկնաբանել