Երևանում 8,5 հազ. աշակերտ ավարտական վկայական է ստացել

2012-2013 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-22-ը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։

Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել 2012-2013 թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։ 7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։

Շրջանավարտ ունեցող Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013 ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները 600-ն են։

Մեկնաբանել