Ադրբեջանական բանակը շոգի պատճառով հատուկ ռեժիմի է անցել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով զորամասերի ամենօրյա ռեժիմում փոփոխություններ են կատարվել` եղանակային պայմանների պատճառով անձնակազմում դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Մասնավորապես` փոխվել է ամառվա շրջանում բացօթյա զորավարժությունների ժամերը, ինչով պայմանավորված` զինվորները և սպաները ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 17:00-ը կմնան զորանոցում:

Անձնակազմի հետ անցկացվել են նաև արևահարություն դեպքում առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ լրացուցիչ դասընթացներ:

Մեկնաբանել