Դանդաղել մինչև 5%

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսմամբ՝ 2013թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի՝ տարեվերջին կազմելով 5%։ Այս մասին ասվում է բանկի Վերլուծական վարչության կողմից հրապարակվող «ԱՊՀ մակրոմոնիթորինգի» հերթական տեղեկագրում, հաղորդում է banks.am-ը։

«2013թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով։ Տնտեսական ակտիվության ուժեղ դինամիկան բացատրվում է արդյունաբերության աճի բարձր տեմպերով (գյուղմթերքի վերամշակման, մետաղական հանքաքարի արդյունահանման և հիմնական մետաղների արտադրության աճի շնորհիվ) և համեմատաբար կայուն ներքին պահանջարկով, որն այդ թվում խրախուսվում է միգրանտների դրամական փոխանցումներով (աճը՝ 8,7%)։ Ընդ որում՝ փորձագետները նշում են, որ չնայած արտահանմանն ուղղված տնտեսական ճյուղերի աճին՝ Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները վատթարացել են։ Արտաքին խոցելիությունն արտահայտվել է երկրի միջազգային պահուստների կրճատման և ազգային արժույթի արժեզրկման մեջ։ ԵԱԶԲ կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի և 2013թ. վերջի դրությամբ կկազմի 5%։ Ակնկալվում է նաև գնաճի արագացում մինչև առնվազն 5,5%»,– ասվում է «ԱՊՀ մակրոմոնիթորինգում»։

Մեկնաբանել