Թողարկվել է Flickr-ի թարմացված տարբերակն iOS-ի համար

Yahoo-ն թողարկել է Flickr ֆոտոծառայության թարմացված տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար, հաղորդում է Mashable-ը:

Թարմացված տարբերակը ներառում է նախադիտման գործառույթներով և լուսանկարների խմբագրման գործիքներով համալրված ֆիլտրերի հավաքածու: Այն օգտատերերին առաջարկում է լուսանկարահանման համար նախատեսված նոր ֆիլտրեր՝ մինչ նկարահանման սկիզբը: Բացի այդ՝ ավելացվել են նոր ֆիլտրեր պատրաստի լուսանկարների խմբագրման համար:

Բջջային ծրագրի էջում մի քանի օգտատեր, որոնք բեռնել և օգտվել են Flickr-ի iOS տարբերակից, հայտնել են իրենց դժգոհությունը վերջինիս աշխատանքային խափանումների վերաբերյալ:

Flickr ֆոտոծառայությունը թողարկվել է 2004-ին: 2011թ․ այն ուներ 51 մլն գրանցված օգտատեր, որոնք կայք են ներբեռնել մոտ 6 մլրդ լուսանկար: 2005-ի մայիսին Yahoo-ն գնել է այն: iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված առաջին բջջային ծրագիրը թողարկվել է 2009-ին, իսկ Android-ի համար՝ 2011-ին:

Մեկնաբանել