Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկները

Երևանի «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լսելու առաջարկով:

Խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն` հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի մատչելիությունն ապահովելը:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017 թթ. քառամյա զարգացման ծրագրի իրենց վերաբերող հատվածը քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով»,- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:

Մեկնաբանել