Վրաստանում կաշառակերության մեջ մեղադրվող մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ արդարցվել են

Թբիլիսիի քաղաքային դատարանը մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք մեղադրվում էին կաշառակերության մեջ, արդարացրել է, հաղորդում civil.ge-ն:

Այսպես՝ դատարանն անմեղ է ճանաչել գործով մեղադրյալներ կրթության նախկին նախարար, ներկայում «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիային, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիային, էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին, «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերության գլխավոր տնօրեն Դևի Կանդելակիին, «Էլենդեվ սերվիս» ընկերության հիմնադիր Գիրոգի Նեմսիցվերիձեին, ինչպես նաև Իզաբելա Գուտիձեին:

Գործով անցնող «Թելասիի» տնօրեն Աշոտ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատարզրկման, սակայն ներկայում նա թաքնվում է հետաքննությունից և հետախուզման մեջ է:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խումբը ձերբակալվել է 2012թ. դեկտեմբերին, և նրանց ներկայացվել է կաշառք վերցնելու ու փողերի լվացման մեղադրանք: Հետաքննության համաձայն՝ էներգետիկայի նախկին նախարար Խետագուրին կոռուպցիոն պայմանագիր է ստորագրել «Թելասիի» հետ, որի արդյունքում ընկերությունը և նրա դուստր կառույցներն ազատվել էին հարկային ստուգումներից, և դրա դիմաց Խետագուրին ստացել էր 1 մլն դոլար կաշառք: Գումարը նա փոխանցել էր խորհրդատվական ընկերության հաշվին՝ որպես մատուցած ծառայությունների դիմաց վճար: Գվարամիան գործարքում հանդես էր եկել միջնորդի դերում:

Նախքան դատավարությունը նրանք ազատ էին արձակվել գրավի դիմաց: Արդարացվածներին որպես գրավ վաճարած գումարները հետ կվերդարձվեն:

Մեկնաբանել