Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրման պատրաստ կլինի մարտի վերջին. Փանջիկիձե

Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տեքստը ստորագրման համար պատրաստ կլինի մարտի վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործանախարար Մայա Փանջիկիձեն Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Թբիլիսիում հանդիպումից հետո, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Փանջիկիձեի խոսքով՝ Վրաստանը և ԵՄ-ն ցանկություն ունեն հնարավորինս շուտ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: «Երկու կողմերն էլ անհրաժեշտ գործընթացների ուղղությամբ ինտեսնիվ աշխատանքներ են տանում: Որոշվել է, որ փաստաթղթի տեքստը պետք է համաձայնեցվի ժամանակին, հավանաբար՝ մարտի վերջին», -ասել է Փանջիկիձեն:
Նա նաև ընդգծել է, որ Ֆյուլեի այցը, վկայում է, որ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը:

«Մեզ համար եվրոպական հեռանկարների բացումը այս փուլում հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև իրադարձությունների զարգացումը Ուկրաինայում: Հուսով եմ, որ ԵՄ-ն իր հայտարարություններում հստակորեն կընդգծի Վրաստանի եվրոպական հեռանակներին իր աջակցությունը», -ասել է Փանջիկիձեն:

Ֆյուլեն երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել մարտի 4-ի առավոտյան:

Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է 2013թ. նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Մեկնաբանել