Վրացական հեռուստաալիքները՝ ադրբեջանական արբանյակով

Ադրբեջնական Azerkosmos արբանյակային օպերատորը և վրացական DTH հարթակի Iveriasat օպերատորը Azerspace-1արբանյակի կապուղու երակարատև վարձակալման և DTH հարթակը արբանյակ դուրս բերելու մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Հարթակի հեռարձակումը Azerspace-1-ի միջոցով հնարավոր կդարձնի նրանում ընդգրկված բոլոր հեռուստալքիների հեռարձակումը բացի Վրաստանից նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: DTH-ում ընդգրկված կլինեն այնպիսի հայտնի փաթեթներ, ինչպիսիք են TV11-ը, Global Media Group-ը Viasat-ը ՝ շուրջ 60 հեռուստաալիքով:

Iveriasat ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Թբիլիսիում:

Azerspace-1 ուղեծիր է արձակվել 2013թ. փետրվարին՝ «ծածկելով» Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածքները:

Մեկնաբանել