Մայր Աթոռը 100 հազ. դոլար է փոխանցել քեսապահայերին

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին 100 հազ. դոլար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսապահայության: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:

Քեսապահայությանն աջակցելու համար հաշվեհամարներ են բացել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Օգնիր եղբորդ» հիմնադրամը: Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Հայաստան» հիմնադրամի կողմից քեսապահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 դոլարը, փոխանցվել էր Լաթաքիայի շտապօգնության մարմնին:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք ՍիվիլՆեթի Understanding Kesab կամ Սիրիա բաժինները:

Մեկնաբանել