ՏԻՄ ընտրություններ 59 համայնքում

Այսօր` հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ, հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 80 թեկնածու, ավագանու անդամի` 196 թեկնածու:

Համայնքի ղեկավարի թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Մեկնաբանել