Մունդիալ 2014-ի առաջին ոչ-ոքին

2014 թ. Աշխարհի առաջնության առաջին ոչ-ոքի արդյունքը գրանցվեց 13-րդ խաղում: F խմբում մեկական միավոր վաստակեցին Նիգերիայի և Իրանի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Թե՜ Նիգերիայի, թե Իրանի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում ռիսկի չդիմեցին` հիմնական ուժերը կենտրոնացնելով պաշտպանությունում, և միանգամայն տրամաբանական է, որ ամենասակավաթիվ գոլային պահերով հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Հիշեցնենք, որ F խմբի առաջին խաղում Արգենտինայի ընտրանին 2:1 հաշվով պարտության է մատնել Բոսնիային:

Մեկնաբանել