Վարպետության դասեր՝ «Ոսկե ծիրան»-ում

Հուլիսի 13-20-ը անցկացվող «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնին վարպետության դասեր կանցկացնեն մի շարք հայտնի կինեմատոգրաֆիստներ և ռեժիսորներ:

Ինչպես հաղորդում են կինոփառատոնի մամուլի ծառայությունից, հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:

Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան Կեն:

Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան՝ «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» խորագրով:

Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:

Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:

Read the story in english.

Մեկնաբանել