Դիվերսիա Ասկերանի ուղղությամբ, հակառակորդը մեկ զոհ է տվել

Օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար»,- նշված է հաղորդագրությունում։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը սրվել է։

Մեկնաբանել