Նոր նշանակումներ ոստիկանությունում

Գագիկ Համբարձումյանը նշանակվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ: Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, համապատսխան հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի 3-ին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Գագիկ Համաբարձումյանը ազատվել էր քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից: Նախագահի նույն օրվա մնեկ այլ հրամանագրով փոխոստիկանապետ է նշանակվել նաև Վարդան Եղիազարյանը:

Մեկնաբանել