Սեֆիլյանի աջակիցները՝ նախագահականի դիմաց

«Ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի» նախաձեռնության անդամները հուլիսի 7-ին երթով Ազատության հրապարակից գնացի նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26: «Ռեժի՛մ, մենք բոլորս Ժիրայր ենք», «Սերժիկ, դավաճան», «Ես եմ Ժիրայր Սեֆիլյանը» գրություններով պաստառներով նրանք նախագահականի դիմաց պահանջեցին ազատ արձակել ինչպես Ժիրայր Սեֆիլյանին, այնպես էլ մյուս քաղբանտարկյալներին: Հավաքվածները հայտարարեցին, որ շարունակելու են Սեֆիլյանի գործը՝ «չեն թույլ տալու հանձնել ազատագրված տարածքները»:

Մեկնաբանել