Լավրովից ստացված տեղեկատվությունը Բաքվին դրական է տրամադրում. Մամեդյարով

Mam LavrovՆերկայում գտնվում ենք ինտենսիվ երկխոսության, անգամ՝ եռախոսության ձևաչափում. այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Վերջինիս խոսքով՝ քննարկումների նպատակն է ԼՂ հակամարտության կողմերի դիրքերի մերձեցման հարցում առաջընթացի հասնել:

«Ներկայում մենք գտնվում ենք ինտենսիվ երկխոսության, անգամ՝ եռախոսության ձևաչափում: Մինսկի խմբի եռանախագահները ակտիվորեն մասնակցում են քննարկումներին: Նրանց նպատակն է առաջընթաց գրանցել դեռ չհամաձայնեցված հարցերում: Մենք պետք է լուծենք այդ հարցերը քայլ առ քայլ, որպեսզի կարգավորենք հակամարտությունները, որոնք սպառնում են գլոբալ անվտանգությանը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Մամեդյարովը Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ արտգործնախարից ԼՂ կարգավորման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը «Բաքվին դրականորեն է տրամադրում»:

Մեկնաբանել