Սարի թաղն աջակցում է «Սասնա Ծռերին»

Սարի թաղի բնակիչների և տարածքի հերթապահող ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով չորս ոստիկան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Բնակիչները քարերով փակել են ոստիկանների հնարավոր մուտքը թաղամասի վերևի հատված, կրակ են վառել, սյան վրա տեղադրված ոստիկանական տեսախցիկի փոխարեն բարձրացրել են եռագույն դրոշը և վանկարկում են «Պավլի՜կ, Պավլի՜կ»։ Այս կերպ բնակիչները նշում են, որ իրենց աջակցությունն են հայտնում «Սասնա Ծռեր» խմբավորմանը։

Մեկնաբանել