ԿԸՀ-ն չեղյալ է համարել ԸՕ համաձայնեցված փոփոխությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 29-ի արտահերթ նիստին չեղյալ է համարել հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:

Համաձայն օրենքի նախագծի՝ ԿԸՀ-ն պետք է ﬕնչև 2016թ. սեպտեմբերի 1-ը հանդես գար հայտարարությամբ, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, և առկա են բոլոր տեխնիկական հնարավորություններն ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր , որ ﬕնչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողﬕց համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է համարվում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արտահերթ նիստին տեղեկացրել է, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիﬔլ է կառավարության աշխատակազﬕ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական ﬕջոցներն առկա չեն:

Ընտրական օրենսգրքի՝ փոխհամաձայնեցված փոփոխությունների համար անհրաժեշտ էր 16 մլն դոլար։ Ընդդիմությունն ու իշխանությունը այժմ բանակցում են քվեարկված ցուցակների հրապարակման հարցի շուրջ։

Մեկնաբանել